Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում էքզիթ փոլերի արդյունքներով` երկու տարբեր թեկնածուներ են հաղթում

Քաղաքականություն
vrastan-1

Վրաստանի նախագահական ընտրություններն ավարտվեցին: «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվերով «Փսիխոպրոեքտի» ընկերության կողմից անցկացված exit poll-ի համաձայն, ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ 52,3 տոկոս: Երկրորդ տեղում է Գրիգոլ Վաշաձեն՝ 28,1 տոկոս: Երրորդ տեղում՝ Դավիթ Բաքրաձեն՝ 9,2 տոկոս Չորրորդ տեղում՝ Զուրաբ Ջափարիձեն՝ 3,3 տոկոս «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով “Edison Research”-ի կողմից անցկացված exit poll-ի համաձայն, նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն 40 ական տոկոս են հավաքել: Երրորդ տեղում է Դավիթ Բաքրաձեն՝ 10 տոկոս Չորրորդ տեղում՝ Շալվա Նաթելաշվիլին՝ 3 տոկոս Դավիթ Ուսուփաշվիլի՝ 2 տոկոս Զուրաբ Ջափարիձե՝ 2 տոկոս Exit poll է անցկացրել նաև BCG Research-ը «Եվրոպական Վրաստանի» պատվերով: Նրա տվյալները հետևյալն են՝ Գրիգոլ Վաշաձե՝ 37 տոկոս, Սալոմե Զուրաբիշվիլի՝ 34 տոկոս, Դավիթ Բաքրաձե՝ 17 տոկոս, Շալվա Նաթելաշվիլի՝ 5 տոկոս:   Aliq.ge