Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանում հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանի վարորդի դին. shamshyan.com (տեսանյութ)

Հասարակություն
di

Երեկ երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 73 հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է, իսկ իրավապահներին ահազանգել է Ազգային ժողովի աշխատակազմի առաջատար մասնագետ էդմոն Գիգոլյանը: ......................... ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանկարծամահ է եղել կուսակցության անդամ, 31-ամյա Գուրգեն Միրզոյանը: «Սիրելի ընկերներ, խորը կսկիծով տեղեկացնում եմ, որ երեկ իր շատ երիտասարդ հասակում մեզանից անժամանակ հեռացավ մեր լավ ընկերը, մեր թիմակիցը, մեր Գուրգենը... Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Ֆուչիկի 27/34 «Մատուռ» սգո սրահում (Մալայան կենտրոնի հարևանությամբ),-գրել է Է. Մարուքյանը: