Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Սպորտ
a1borba-maxim

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր 82 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը 3-րդ տեղի համար մրցամարտում հանդիպեց իրանցի Սաեդ Աբդվալիի հետ: Բավական լարված պայքարում մեր ըմբիշը հաղթեց 4:1 հաշվով, ընդ որում նա վճռորոշ երկու միավորոը վաստակեց մրցամարտի վերջին րոպեին: Այդպիսով, Մաքսիմ Մանուկյանը գրավեց 3-րդ տեղը եւ անցած տարվա ոսկե մեդալը փոխարինեց բրոնզե պարգեւով: