Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորայր Հախոյանը բրոնզե մեդալը զիջեց թուրք ըմբիշին

Սպորտ
a1borba-2

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանը չկարողացավ մեդալ նվաճեց Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Մեր 55կգ քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար մրցամարտում հանդիպեց Թուրքիայի ներկայացուցչի հետ: Ավաղ, Նորայր Հախոյանը անվստահ անցկացրեց մարտը եւ պարտվեց 0:4 հաշվով: Այդպիսով, մեր մարզիկը բրոնզե մեդալը զիջեց թուրք ըմբիշին: Ի դեպ, մենամարտի սկզբում Նորայր Հախոյանը մրցավարին հայտնեց, որ մրցակիցն իր մարմնին ինչ որ քսուկ է քսել, որը նրան թույլ չի տալիս նորմալ բռնում կատարել: Մրցավարը թուրք ըմբիշին ստիպեց նորից չորացնել մարմինը: