Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ Հասարակական խորհուրդը նիստ է անցկացրել

Պաշտոնական
p1

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է հասարակական կարծիքի և զինված ուժերում խնդրահարույց հարցերի ուսումնասիրման, հասարակության շրջանում բանակի դերակատարության բարձրացման առումով խորհրդի կողմից իրականացվող աշխատանքը: Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ հասարակական խորհուրդն իր արդյունավետ գործունեությամբ այսուհետ ևս բանակի և հասարակության միջև կձևավորի երկխոսության մթնոլորտ: Պաշտպանության նախարարի խորհրդական, հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը և խորհրդի անդամները հանդիպման ընթացքում հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Քննարկվել են առաջիկա աշխատանքային ծրագրերը, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իր դիտարկումները և տվել համապատասխան ցուցումներ: