Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի՝ մանդատից հրաժարված 5 ավագանիներին փոխարինեցին նորերը. Առավոտ

Քաղաքականություն
Vahagn-Hovakimyan-1

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնի դարձան Երեւանի նորընտիր ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ներկայացնող նոր անդամների անունները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ «Իմ քայլը» դաշինքի՝ ավագանիներ ընտրված Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, նաեւ՝ Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, ուստի ըստ օրենքի՝ ավագանու մանդատները տրվելու են «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուներին: Ըստ այդմ, ավագանու մանդատներ տրվեցին «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Գալջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գեւորգյանին, Գրիգորի Երիցյանին, Մարատ Թոխյանին:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով