Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը մերժել է Yerevan.today կայքի՝ խուզարկության օրինականության մասին բողոքը (տեսանյութ)

Հասարակություն
yerevan-td

Yerevan.today կայքը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, պահանջելով՝ ապօրինի ճանաչել  խմբագրությունում կատարված խուզարկությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայքի խմբագրությունում քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները հետախուզություն էին իրակացրել, որի պատճառը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման տեսանյութի հրապարակումն էր: Օրինապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են խմբագրության համակարգիչները: Լրատվամիջոցի փաստաբանի խոսքով խուզարկությունն ապօրինի էր, քանի որ օպերատիվ տվյալների հիման վրա էր անցկացվել։ Ըստ նրա՝ օրենքը արգելում է օպերատիվ տվյալների հիման վրա խուզարկություն իրականացնել։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբագրության խուզարկության ընթացքում  առգրավվել են լրագրողական գաղտնիք պարունակող նյութեր և իրավապահները տարել են այնպիսի տեղեկություն, ինչը որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ։ «Ընկերությունը տևական ժամանակ զրկված է լրատվական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Առ այսօր մեզ տեխնիկան չեն վերադարձրել, պատճառաբանում են, թե փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել»,- ասաց փաստաբանը։  Արման Ֆերոյանն ասում է, որ Yerevan.today կայքի նկատմամբ հետապնդում է եղել. «Մամուլի ազատության նկատմամբ ոտնձգություն էր»։ Լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք նա քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ է քննչական կոմիտեի և ոստիկանության գործողություններում. «Կայքի խմբագիրն անդրադարձել է դրան, ես ոչինչ չեմ կարող ասել»։ Նիստը մեկնարկել է, փաստաբանը հույս հայտնեց, որ դատարանը որոշումը կհրապարակի արդեն այսօր։ .................. Քիչ առաջ նիստն ավարտվել է, դատարանը չի բավարարել կայքի վերաքննիչ բողոքը՝ խուզարկության օրինականության մասին։  Մյուս նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին, 15.30-ին: