Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Քրմոյան. «Պետությունը պարտավոր է պատշաճ պայմաններ ապահովել երեխայի կրթության և զարգացման համար»

Քաղաքականություն
VAG1030s

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է հակասոցիալական վարք դրսևորող անչափահասների գործերի վարման ընթացակարգերի բարելավմանն ուղղված երկօրյա աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության կողմից իրականացվող «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» ծրագրի շրջանակում: Բացման խոսքում Սուրեն Քրմոյանը, որպես Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, ողջունել է նման ձևաչափով աշխատաժողովի կազմակերպումը և ընդգծել դրա կարևորությունը երեխաների հանդեպ պետության ստանձնած պարտավորությունների տեսանկյունից, այն է՝ ապահովել պատշաճ պայմաններ երեխայի կրթության և զարգացման համար: Քննարկվող թեմայի համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է կրթական և սոցիալական մարմինների դերի բարձրացման կարևորությունը, միջգերատեսչական մոտեցումն առկա խնդիրներին, ինչպես նաև երեխաների կարիքների հաշվառումը: Սուրեն Քրմոյանը նշել է նաև, որ բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համակարգված աշխատանքից է մեծապես կախված՝ հակասոցիալական վարքագիծ դրսևորող անչափահասը կդառնա օրինավոր քաղաքացի՞, թե կհամալրի իրավախախտների շարքերը: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է թիվ 1 կրթահամալիրում հակասոցիալական վարք ունեցող անչափահասների գործերի վարման ընթացակարգերի ուսումնասիրության կարիքի հիմնավորումը, ուսումնասիրության արդյունքում երեխաների հայտնաբերման և ուղղորդման փուլերին վերաբերող բացահայտված խնդիրները, ինչպես նաև բացահայտված խնդիրների լուծման առաջարկները:       ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն