Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե ընտրական օրենսգիքրը չփոխվի՝ կվարկաբեկվի թավշյա հեղափոխությունը. Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Stepan

Գործող ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն անթույլատրելի է . «Այդ մեխանիզմն ավտոմատ պահանջում է, որ թաղային հեղինակություններ լինեն, կուսակցությունները ինչ- որ խելոք մարդկանց թեկնածությունը կներկայացնեն, բայց այդ մարդիկ թաղում ճանաչված չեն, կոպիտ ասած»: Ըստ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ապացուցում են գործող օրենսգրքի թերությունները. «40-ից ավել գյուղերում ընտրություն էր, գրեթե բոլորում անցան հեղինակությունները, կապ չունի՝ լավ մարդիկ են, թե չէ, բայց այդ մարդիկ կուսակցական գաղափարախոսության կրող չեն»: Նրա խոսքով, եթե ընտրական օրենսգիքրը չփոխվի՝ կվարկաբեկվի թավշյա հեղափոխությունը. «Մեկուկես ամիս մնաց մինչև ընտրություններ ու մենք ընտրական օրենսգիրք չունենք, կուսակցությունները չգիտեն, որ օրենքով են գնալու: Տարբերությունը էական է, ռեյտինգայինը ու այն ինչ առաջարկում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ տարբեր համակարգեր են: Ստեփան Գրիգորյանը  նշում է՝ ընտրական օրենսգրքի ընդունումից զատ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերին պետք է ծանոթացնել նոր օրենքներին. «Հնով անհնար է, դա բացառվում է, չի կարելի թույլ տալ»: Իշխանությունը հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալ գործող օրենսգրքով. «Իրենք հասկանում են, որ նոր օրենքով պետք է լինի, բայց եթե չընդունեն ստիպված մեզ ասելու են՝ դե ինչ անենք, հին օրենքով կգնանք»: Ստեփան Գրիգորյանի խոսքով, ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն ԱԺ-ն է, բայց կառավարությունն էլ մեծ պատասխանատվության բաժին ունի. «Կառավարությունն ունի լծակներ և հնարավորություններ ստիպելու, որ երկուշաբթի օրը պատգամավորները գան և քվեարկեն»: Նոր ընտրական օրենսգրքով իջեցվելու է ընտրությունների անցողիկ շեմը, ընտրական գրավի չափը, վերանալու է ռեյտինգային համակարգը: Եթե հոկտեմբերի 28-ին ազգային ժողովը չընդունի այն, դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն գործող օրենսգրքով: