Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես ոչ մի տեղ չեմ շտապում .Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ioannisyan

Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի առաջին կեսին անցկացնելու որոշումը չլիներ, ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ լարվածություն չէր լինի. «Նախ և առաջ պետք էր ընդունել ընտրական օրենսգիրքը կամ երաշխիքներ ունենալ, որ այն կընդունվի, ապա նոր գնալ արտահերթ ընտրությունների»,- ասում է Իոաննիսյանը: Դանիել Իոաննիսյանը ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունման տապալումից հետո, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես նշված է՝  «Տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն և թեթևակի սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էին, այլև գործադիր իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը»: Ըստ Իոաննիսյանի, արտահերթ ընտրությունների գործընթացի սկիզբն իրենց համար անակնկալ էր և դա հնարավոր է հեղափոխության նախնական ծրագրից շեղի. «Իհարկե, ես հասկանում եմ, որ Աժ-ն Նիկոլ Փաշինյանի ձեռքում չէ, պետք էր անել ամեն ինչ, որ ընտրական օրենսգիրքն ընդունվեր կամ տապալման դեպքում այն ընդունելու ժամանակ լիներ, բարեբախտաբար, շաբաթ օրն աշխատանքային է, ժամանակ կա»: Այսօր Դանիել Իոաննիսյանի հայտարարությանն է անդրադարձել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, նա վերջինիս կոչ է արել դանդաղ շտապել: «Ես ոչ մի տեղ չեմ շտապում և վախենամ՝ շտապողականությունը ոչ թե իմ կողմից էր, այլ հենց գործադիրի կողմից էր»,- արձագանքում է Իոաննիսյանը: Դանիել Իոաննիսյանը հույս է հայտնում, որ մինչ ԱԺ լուծարումը Ընտրական Օրենսգիրքը կփոխվի, այլապես արտահերթ ընտրությունները կանցկացվեն գործող օրենսգրքով. «Հին  ընտրական օրենսգրքով խորհրդարանը կլինի նվազ քաղաքականացված, ընտրությունները կլինեն նվազ քաղաքական միջոցառում, Հայաստանում քաղաքական մշակույթն, ըստ էության, հինգ տարով հետ կընկնի»: Դանիել Իոաննիսյանի խոսքով գործող ընտրական օրենսգրքով առաջնորդվելու դեպքում թաղային հեղինակությունները և օլիգարխները որոշակի ազդեցություն կունենան պետության ապագայի վերաբերյալ որոշումների կայացման վրա: