Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Ալավերդու պղնձաձուլարանը փակվեց, խանութներն էլ «նիսյայով» հաց չեն տալիս»

Տնտեսություն
alaverdu-pxnzazularan

Մինչ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի եւ «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի միջեւ բանակցություններ են տեղի ունենում, Վալլեքս» խմբի «Էյ-սի-փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի հրամանով բոլոր աշխատակիցներին աշխատանքային պայմանագրերը լուծարելու մասին ծանուցագիր է ուղարկվում: Անցած շաբաթվանից Ալավերդու պղնձաձուլարանը չի աշխատում. Այն գրավադրված է բանկերից մեկում, եւ, ըստ ընկերության, հնարավոր է՝ գործարանն անցնի այդ բանկին: Aravot.am-ի հետ զրույցում ընկերության աշխատակից Արմեն Կիրակոսյանը 13 տարի այս ընկերությունում աշխատել է որպես ամբարձիչ մեքենավար-կռունկավար. Նա այսօր առավոտյան աշխատանքից ազատման ծանուցում է ստացել: Կիրակոսյանը վստահեցրեց՝ բոլոր՝ 600-ից ավելի աշխատակիցներին են ծանուցումներ ուղարկել: Ալավերդի քաղաքի բնակիչների մոտ 90%-ը, ինչպես Արմեն Կիրակոսյանն ասաց, աշխատում էր պղնձաձուլարանում, գործարանը նրան եկամտի միակ աղբյուրն էր: «Գործարանում աշխատող գրեթե բոլորը խանութներից «նիսյայով», կամ ապառիկով առեւտուր էին անում: Ամեն ամսի 13-ից սկսած աշխատավարձ էին ստանում ու վճարումներն անում՝ խանութներն էլ եկամուտ էր մտնում: Մարդիկ այս ամիս աշխատավարձը ստացել են, պարտքերն ու տոկոսները վճարել: Բայց հիմա խանութները գիտեն, որ խնդիր կա, «նիսյայով» հաց էլ չեն տալիս»,-պատմեց Արմեն Կիրակոսյանը:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով