Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցկացվել է մարզական միջոցառում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար

Սպորտ
sport-mtavor

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ «Հայկական հատուկ օլիմպիադաներ› հասարակական կազմակերպությունը անցկացրել է մարզական մասսայական միջոցառում Երեւանի եւ ՀՀ մարզերի հատուկ դպրոցների 12-15 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Միջոցառման նպատակն է սպորտի միջոցով խրախուսել սահմանափակումներով եւ առանց սահմանափակումների անձանց՝ հաղթահարելու խոչընդոտները եւ օգնելու կառուցել ավելի հանդուրժող հասարակություն: Այս համատեքստում նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի եւ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի հետ: Միջոցառման մասնակից եւ հաղթող թիմերը պարգեւատրվել են մեդալներով ու պատվոգրերով, իսկ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչներին շարունակական համագործակցության համար տրվել են շնորհակալական հավաստագրեր: