Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք երբեք չենք հանձնվում. ՄԱԿ-ի զեկույց (տեսանյութ)

Քաղաքականություն
guteresh

Միավորված ազգերի կազմակերպության  օրը խորհրդանշում է մեր հիմնարար կանոնադրության ծնունդը՝ ուղենշային փաստաթուղթ, որը մարմնավորում է «մեր՝ ժողովուրդներիս» հույսերը, երազանքներն ու ձգտումները: Ամեն օր Միավորված ազգերի կազմակերպությունում կանայք և տղամարդիկ աշխատում են այդ կանոնադրությունը գործնական դաշտ բերելու ուղղությամբ: Չնայած դժվարություններին և խոչընդոտներին, մենք երբեք չենք հանձնվում: Ծայրահեղ աղքատությունը կրճատվում է, բայց տեսնում ենք, թե ինչպես է անհավասարությունն աճում: Բայց միևնույնն է՝ մենք չենք հանձնվում, քանի որ գիտենք, որ կրճատելով անհավասարությունը, մենք ավելացնում ենք հույսը, հնարավորությունը և խաղաղությունն աշխարհով մեկ: Կլիմայի փոփոխությունն ավելի արագ է առաջ ընթանում, քան մենք, սակայն մենք չենք հանձնվում, որովհետև գիտենք, որ միակ ելքը գործողությունն է հանուն կլիմայի: Մարդու իրավունքները խախտվում են շատ ու շատ վայրերում: Բայց մենք չենք հանձնվում, քանի որ գիտենք, որ մարդու իրավունքների և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը խաղաղության հիմնական պայմանն է: Հակամարտությունները բազմապատկվում են. մարդիկ՝ տառապում: Բայց մենք չենք հանձնվում, քանի որ գիտենք, որ յուրաքանչյուր տղամարդ, կին ու երեխա արժանի է  խաղաղ կյանքի: Միավորված ազգերի կազմակերպության օրը եկե՛ք վերահաստատենք մեր պարտավորությունները։ Վերականգնենք կորսված վստահությունը։ Բուժենք մեր մոլորակը։ Չթողնենք ոչ մեկին ետևում։ Բարձր պահենք յուրաքանչյուրիս և բոլորիս արժանապատվությունը, որպես միավորված ազգեր: