Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրաց արհեստավորների մոտ հերթ է գոյացել հայերի մեքենաների աջակողմյան ղեկը ձախ կողմ փոխելու համար»

Հասարակություն
aj-xek

Հոկտեմբերի 22-ին «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ բողոքեցին աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքի դեմ: Ըստ Ազգային ժողովի մարտի 1-ին ընդունած օրինագծի աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելվել է: Նախաձեռնության անդամների պնդմամբ, ներկրողների մեծամասնությունը տեղյակ չի եղել ԱԺ քննարկման արդյունքում օրենքում կատարված այն փոփոխությանը, ըստ որի՝ արգելքը գործում է ոչ թե ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը  ընկած ժամանակահատվածում, այլ՝ անժամկետ: Ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանի, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քաղաքացիները ավտո աճուրդներից ձեռք են բերել ճապոնական մեքենաներ, այն ակնկալիքով, որ հոկտեմբերի 1-ից հետո դրանք պետք է ներմուծվեն Հայաստան, բայց այսօր կանգնել են փաստի առաջ: «Սահմանին արգելափակված է շուրջ 150 մեքենա, և շուրջ 2000-2500 մեքենա էլ գտնվում է վրացական տարբեր քաղաքներում: Դրանք այն մեքենաներն են, որոնք ներկրվել են, դրանց տարանցիկ համարների ժամկետը լրացել է Վրաստանում, և վրացական իշխանությունները պահանջում են, որպեսզի այդ մեքենաները դուրս բերվի իրենց երկրից: Հակառակ պարագայում, ամեն օր մեր քաղաքացիները տուգանվում են 10 հազար դրամով:   Ըստ Միսակյանի՝ կան նաև մեքենա ներկրողներ, որոնք իմացել են, որ հոկտեմբերի 1-ից հետո էլ չի կարելի աջ ղեկով մեքենա ներմուծել Հայաստան, սակայն այլ խնդիր է առաջացել: «Այդ մարդիկ մեքենաները ձեռք են բերել, որպեսզի դրանց ղեկը Վրաստանում փոխվի, այնուհետև ներկրեն Հայաստան: Այսօր վրացի արհեստավորների մոտ հերթ է գոյացել մեքենաների աջակողմյան ղեկը ձախ կողմ  փոխելու համար, ինչն էլ պատճառ է դարձել, որ մեքենաների ղեկի տեղափոխման համար վճարը երկու անգամ թանկանա: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կառավարությանը առաջարկել են, որ թույլատրվի մինչև 2020թ. արդեն իսկ ձեռք բերված մեքենաները ներկրել Հայաստան: