Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ազատոճայինները ձախողվեցին աշխարհի առաջնությունում

Սպորտ
sport-borba-23.10.

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր կավարտվեն ազատ ոճայինների մրցումները: Մեր վերջին մասնակիցը՝ աշխարհի նախկին չեմպիոն Դավիդ Սաֆարյանը, այսօր բրոնզե մեդալ նվաճելու լավ հնարավորություն ուներ, քանի որ սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք էր ստացել: Սակայն, մեր 70 կգ քաշային ըմբիշը նախնական գոտեմարտում 2:12 հաշվով պարտվեց կուբացի Ֆրանկլին Մարեն Կաստիլյոյին և դուրս մնաց պայքարից: Այդպիսով, Հայաստանի ազատոճայիններն ավարտեցին իրենց ելույթներն եւ չկարողացան մեդալ նվաճել: