Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակում ինքնասպանություն որակված դեպքերը միշտ կասկածելի են. Ժ. Ալեքսանյան

Հասարակություն
janna

Այս տարվա հունվար ամսից մինչև սեպտեմբեր ԱՀ ՊԲ եւ ՀՀ Զինված ուժերում  զինծառայողների մահվան 34 դեպք է գրանցվել: Այս տվյալներն այսօր ներկայացրեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը: «Այս տվյալները պաշտոնական չեն, այլ տարբեր ՀԿ ների տվյալներ են։ Սպանությունների թվում են նաեւ սահմանին տեղի ունեցած  դեպքերը»։ Ժաննա Ալեքսանյանի խոսքով, թավշյա հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո տեղի են ունեցել զինծառայողների մահվան դեպքեր, որոնք  որակվել են որպես ինքնասպանություններ։ Ութ դեպք է եղել։ «Ինքնասպանություն որակված դեպքերը միշտ կասկածելի են: Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը խիստ հետաքրքրված է բանակով, բայց ես նկատում եմ, որ ներկայիս կառավարության համար առաջնահերթություն չեն բանակում զինծառայողների իրավունքները: Ինձ շատ է զարմացնում, որ ներկայիս իշխանությունների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել»,- ասաց Ալեքսանյանը։