Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմակով և երկաթյա ձողով քաղաքացին փորձել է մտնել փոստային բաժանմունք

Պաշտոնական
police-3

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գտնվող թիվ 64 փոստային բաժանմունք դիմակով և երկաթյա ձողով մարդ է մտնում:  Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ռոման Օ.-ին, ում մոտից հայտնաբերվել են տարբեր տեսակի աշխատանքային գործիքներ:  Ռոման Օ.-ն ներկայացվել է քննչական բաժին: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: