Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել 18-ամյա Սամուել Սեւյանին

Սպորտ
a1chess-men-23.10.

Բրիտանական Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային խոշոր մրցաշարի 3-րդ տուրը հաջող չդասավորվեց Հայաստանի ներկայացուցիչների համար:   Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ամերիկահայ 18-ամյա գրոսմայստեր Սամուել Սեւյանի հետ և առաջին կես միավորը կորցրեց: Մրցաշարին մասնակցող մեր երկրորդ շախմատիստը՝ Հրանտ Մելքումյանը, սերերով պարտվեց ռուսաստանցի Պավել Տրեգուբովին:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ նահանջեց 7-րդ հորիզոնական: Հրանտ Մելքումյանը 2 միավորով արդեն 36-րդ տեղում է ընթանում:   Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն այս տուրում պարտվեց վիետնամցի Լե Կյանգ Լյեմին եւ այժմ 1,5 միավորով զբաղեցնում է 75-րդ տեղը:   Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի շախմատի վետերան, 50-ամյա իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցն է ռուսաստանցի շախմատիստուհի Ալինա Կաշլինսկայան: