Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար» (տեսանյութ)

Պաշտոնական
Ararat-Mirzoyan

Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։ Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին։ Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ ՔՊ֊ն և Իմ քայլը դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով։ Հարգանքով և խաղաղվելու հերթական մաղթանքով՝ Արարատ Միրզոյան