Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանե Թանդիլյանը ամեն ինչ անելու է, որ նորածին եղբայրներն ու նրանց մայրը ապրեն միասին (տեսանյութ)

Հասարակություն
mane

Աշխատանքային արտահերթ այցով Գյումրիում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:Պատճառը օրերս Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին տղաների ճակատագիրը որոշելն էր: «Երեխաների տուն» մանկատանը տեղի է ունեցել դռնփակ քննարկում՝ Շիրակի մարզպետարանի և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանկատան աշխատակիցների վստահեցմամբ, երեխաները գտնվում են բարվոք և ապահովված վիճակում , սակայն ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարի պաշտոնակատարի, անկախ իրավիճակից, երեխաների համար լավագույն ելքը ընտանիքում մնալն է, որի ուղղությամբ էլ տարվելու են հստակ աշխատանքներ: Մանե Թանդիլյանը ցանկանում է հանդիպել երեխաների մոր հետ՝ բանակցելու, որ երեխաները մնան վերջինիս հետ: Նախարարի պաշտոնակատարը խոստացել է՝ խոչընդոտող հանգամանքերը կհարթվեն իրավասության սահմաններում:Փոխադարձ համաձայնության դեպքում երեխաները կհանձնվեն ծնողին:Նշենք, որ մայրն օրեր առաջ ոստիկանությունում հրաժարվել էր երեխաներից: Իսկ մինչ խնդիրը կգտնի վերջնական լուծում, երեխաները կապրեն «Երեխաների տուն» մանկատանը: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում