Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրենսգրքի ընդունումը տապալվեց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։ Փաթեթը ներկայացնում էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ ՀՀԿ-ն հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու փոփոխություններին։ Այդպիսով արդեն իսկ փաթեթի ընդունումը վտանգի տակ էր, քանի որ ԸՕ-ն Սահմանադրական օրենք է, և դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների երեք հինգերորդի ձայները՝ 63 ձայն։ Քվեարկությունը նախատեսված էր 17։30-ին։ Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցությունը ընդմիջում վերցրեց։ Ընդմիջումից հետո էլ, սակայն, անհրաժեշտ քանակությամբ ձայներ չերաշխավորվեցին, և քվերակությամբ փաթեթը մերժվեց։ Սա նշանակում է, որ դեկտեմբերի ընտրությունները կլինեն հին Ընտրական օրենսգրքով, որում պահպանվում են ընտրատարածքներն ու ռեյտինգային համակարգը։