Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբշամարտիկ Միհրան Ջաբուրյանը չկարողացավ մեդալ նվաճել

Սպորտ
sport-borba

Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը չօգտագործեց իր լավ շանսը եւ չկարողացավ մեդալ նվաճել Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Մեր 57 կգ քաշային մարզիկը առաջին փուլում չնայած պարտվել էր ռուսաստանցի Զավուր Ուգուեւին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ իր մրցակիցը հասել էր եզրաակիչ: Սակայն սփոփիչ մրցաշարի առաջին մրցամարտում Միհրան Ջաբուրյանը 3:6 հաշվով պարտվեց կուբացի ըմբիշ Ռեյների Անդրե Օրտեգային և ավարտեց ելույթները: