Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության պարզաբանումը՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին (տեսանյութ)

Պաշտոնական
police4

Պարզաբանում Հոկտեմբերի 21-ին լրատվական կայքերից մեկում «Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Պարզաբանենք, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի երկու ոստիկան Գյումրու Ռիժկովի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են բարձր արագությամբ երթևեկող «BMW» մակնիշի տրանսպորտային միջոց, որն աղմուկով պտտվել է Գյումրու Վարդանանց հրապարակում։ Երբ նշված մեքենան կանգնել է Ռիժկովի փողոցում, վարորդին են մոտեցել երկու երիտասարդ։ Պարեկային ոստիկանները ևս մոտեցել են վարորդին, ներկայացել ու պահանջել մեքենայի փաստաթղթերը և վարորդի վարորդական իրավունքի վկայականը։ Այս ընթացքում նրանց է մոտեցել «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն իջել է մեքենայից և վեճի է բռնվել ոստիկանության ծառայողների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին ու բռունցքով հարվածել է նրանցից մեկի դեմքին։ Երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, մյուս երիտասարդները ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին։ Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրանց։ Երիտասարդներին բերման ենթարկած ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին առկա են եղել վնասվածքներ։ Տեղեկացնենք, որ համաձայն «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» 30-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող այլ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը։ Ավելացնենք, որ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու նպատակով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։