Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատություն. Սուրբ Հողի երեք հարանվանությունների պատրիարքները նամակով դիմել են Իսրայելի վարչապետին

Քաղաքականություն
FDC35417-C1D4-4847-8B87-6FBADBE96617_cx0_cy10_cw0_w1023_r1_s

Սուրբ Հողի երեք հարանվանությունների պատրիարքները նամակով դիմել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պահանջելով չեղարկել Քնեսեթում քննարկվելիք օրինագիծը, որով հրեական պետությանը իրավունք է վերապահվում բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները: Ըստ այդ օրինագծի, Քնեսեթում նաև նոր հանձնաժողով է ստեղծվելու, առանց որի թույլտվության քրիստոնեական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, մասնավորաբար նշելով, որ «Հոգևոր Պետերը օրինագիծը անվանել են ամոթալի և նամակում հիշեցրել են տիար Նեթանյահուին, որ հուլիս ամսին Հոգևոր Պետերին ուղղուած իր նամակում նա վստահեցրել էր վերջիներիս, որ օրինագիծը պետք է հետ կանչվի»: Քնեսեթում «Քուլանու» կուսակցության անդամ, պատգամավոր Ռախել Ազարիան է օրինագծի հեղինակն ու իր համոզմամբ եկեղեցական հողերի մասին օրենքը գալիս է պաշտպանելու Երուսաղեմի այն բնակիչներին, որոնք բնակվում են եկեղեցապատկան հողերի վրա ու հողերի վաճառքի պատճառով չեն մնա դրսում: Տիկին Ազարիան իր տեսակետը ներկայացրել էր դեռևս հունիս ամսին հրեական «Ջերուսալեմ Պոստ» հեղինակավոր հանդեսին տված հարցազրույցում: Մարտ ամսից մինչև օրս այս խնդիրը դեռ չի լուծվել ու թե՛ Նեթանյահուի, թե՛ տարածքային կառավարման նախարար Ցախի Հանեգբիի հայտարարություններին հակառակ տիկին Ազարիան շարունակում է որոշակի փոփոխություններով քրիստոնյաների հողերի բռնագրավման հետ կապված իր նախագիծը քննարկման բերել: Ավելին՝ այստեղ