Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ դիտարկման արդյունքները ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Պաշտոնական
untitled_12.thumb_

Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել էՀայաստանի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների դիտարկում: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել ենանհրաժեշտ ուսումնասիրություններ, ապահովել ենարձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրել են իրավական խորհրդատվություն: Մասնավորապես, Աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ ընտրատեղամասում քաղաքացիների կուտակումների և ընտրողների ուղղորդումների վերաբերյալ: Ստացած տեղեկությունը վերաբերել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքիթիվ 21/4 ընտրատեղամասին: Հարցն անմիջապես ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմում և տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն: Ողջ օրվա ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ընտրությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերին:Ուսումնասիրության է ենթարկվել ավելի քան 270 հրապարակում։Արձանագրվել են ընտրողների ուղղորդման, քաղաքացիների կուտակումների և մյուս միջադեպերի վերաբերյալ հրապարակումները: Մասնավորապես, ընտրողների ուղղորդման մասին հրապարակում է եղել կապված Կոտայքի մարզի Սոլակ գյուղի հետ: Արձանագրվել է նաև Ոստիկանության ծառայողի կողմիցՀրազդանի 26/14 ընտրատեղամասից գրանցամատյանի հեռացման վերաբերյալ հրապարակումը: Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Էջմիածնի թիվ 14/07 ընտրատեղամասում քվեարկության պահին ընտրողի մոտ հայտնաբերվել է երկու քվեաթերթիկ։ Արձանագրվել են նաև մի շարք թեկնածուների հրապարակային պնդումները վարչական լծակներ գործադրվելու վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել լրագրողական աշխատանքների ապահովմանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրագրողական աշխատանքի խոչընդոտի դեպք չի արձանագրել: Ընտրական գործընթացների հետ կապված հարցերովՊաշտպանի աշխատակազմն արդյունավետ համագործակցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավապահ մարմինների հետ: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ: