Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան 2800». մարզաերաժշտական շոու՝ Կարապի լճում

Հասարակություն
Untitled-46

Երևանի հոբելյանին  ինքնատիպ էին պատրաստվել մարզաշխարհի   ներկայացուցիչները:  Օրվա խորհրդով կազմակերպված տոնական միջոցառումների համատեքստում  պարային ռիթմերի ուղեկցությամբ Կարապի լճում նախ ցուցադրական ելույթներով  հանդես են  եկել ջրային մարզաձևերի ներկայացուցիչները՝ վինդսերֆինգ, թիաբորդ,  բայդարկաներ: Զուգահեռաբար, լճամերձ ճեմուղիներում իրենց մարզական հմտություններն են ցուցադրել ըմբշամարտիկները, բռնցքամարտիկները, արևելյան մարզաձևերի ներկայացուցիչները, ակրոբատները, գեղարվեստական և սպորտային մարմնամարզիկները, թեթև աթլետները, սուսերամարտիկները և բազմաթիվ այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն էլ համաժամանակյա խաղի սեանս է անցկացրել պատանի շախմատիստների հետ:  Կարապի լիճը՝ հարակից տարածքով վերածվել էր տոնական մեծ մարզահարթակի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն