Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հաղթեց «Գանձասար-Կապանին» և բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)

Սպորտ
a1futbol-2110

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում կայացան վերջին երկու հանդիպումները: Նախ Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Կապանի «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խփեց սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Այդ հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 22 միավոր եւ բարձրացավ 2-րդ տեղ: Այնուհետեւ միմյանց հետ հանդիպեցին աղյուսակի երկու հարեւանները՝ «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը»: Այստեղ արդեն թիմերը չկարողացան գրավել դարպասները եւ արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: «Փյունիկը» 19 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում, իսկ «Արարատ-Արմենիան» 16-ով պահպանեց 5-րդ տեղը: Հաջորդ, 13-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 27-ին եւ 28-ին: Առաջնության միանձնյա առաջատար «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կընդունի մյուս պոտենցիալ առաջատարին՝ «Բանանցին»: