Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Քաղաքականություն
Release

Հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Ստորագրմանարարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքի քաղաքապետարանում: Հռչակագիրը ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն: Ստորագրման հանդիսավոր արարողությանը  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակինախկին ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը  որոշում են երկու քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել տնտեսության կրթության, մշակույթի, սպորտի ու տեղական ինքնակառավարման ոլորտներում, ինչպես նաև նպաստել երկու քաղաքների միջև փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակմանը։