Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան 2800». շնորհավորանքներ՝ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնություններից

Հասարակություն
001-5

Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով: Նշենք, որ տոնական միջոցառմանը մասնակցել են հունական, վրացական, բելառուսական, ռուսական, հրեական, գերմանական, եզդիական, քրդական, ասորական, ուկրաինական և լեհական համայնքների ներկայացուցիչները: Մշակութային այսպիսի նախաձեռնություններն ամրապնդում են ժողովուրդների բարեկամությունն ու նպաստում մշակութային երկխոսությանը:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն