Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարան 1-ին տուրում

Սպորտ
a1aronyan-men

Բրիտանական Մեն կղզում մեկնարկած շախմատի խոշոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները հաջող են սկսել ելույթները եւ հաղթանակներ են տարել առաջին տուրում: Մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց լեհ Մատեուշ Կոլոսովսկուն: Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը սեւերով առավելության հասավ ավստրալացի Ջոն Պոլ Ուելասի նկատմամբ: Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը մեկնարկում հաղթել է սլովակցի Լուրա Ունուկին: Այսօր նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի գերմանացի գրոսմայստեր Դենիս Վագների հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցը նույնպես Գերմանաիայից է՝ հանձինս միջազգային վարպետ Իլյա Շնեյդերի: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը այսօր կհանդիպի ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Նշենք, որ այս տարվա միաջազգային մրցաշարին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 80 գրոսմայստեր: Մասնավորապես՝ աշխարհի նախկին չեմպիոններ՝ Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, ներկայիս առաջատար շախմատիստներ՝ Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը: