Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլիստները խաղի ժամանակ ծեծել են իրար (տեսանյութ)

Սպորտ
a1basketbol-skandal

Բասկետբոլի ազգային միության ընթացիկ առաջնությունում այսօր կայացած «Լոս Անջելես Լեյկերս» - «Հյուսթոն Ռոկետս» հանդիպումը քիչ է մնացել ավարտվել մասսայական ծեծկռտուքով: Միջադեպը տեղի է ունեցել չորրորդ խաղակեսի 15-րդ րոպեին, երբ հյուրերի առաջատար բասկետբոլիստ Ջեյմս Հարդենի մաքուր նետումից հետո մրցավարը միավոր չէր հաշվել՝ համարելով, որ մինչ այդ տանտերերի պաշտպան Բրենդոն Ինգրեմը խախտել է խաղի կանոնները: Քանի դեռ մրցավարները վերջնական որոշում էին կայացնում, «Լոս Անջելես Լեյկերսի» խաղարկող Ռեջոն Ռոնդոնն ու «Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Քրիս Պոլը սկսում են բռունցքներով պարզել հարաբերությունները: Բարեբախտաբար, մյուս բասկետբոլիստները նրանց շատ արագ բաժանում են, հակառակ դեպքում հսկաների իսկական ծեծկռտուք էր սկսվելու մարզահրապարակում: Հանդիպումը մի քանի րոպե դադարեցվել է: Դրվագն ուսումնասիրելուց հետո, մրցավարները հեռացրել են վերը նշված չորս բասկետբոլիստներին: Նրանց այժմ լուրջ պատժամիջոցներ են սպասվում: Խաղն ի վերջո ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 124:115: