Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» թույլ չտվեց «Արարատին» թոթափել պարտությունների շարքը

Սպորտ
a1shirak-ararat

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի հերթական խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի հետնապահ Երեւանի «Արարատին»: Խաղն ավարտվեց շիրակցիների նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 24-րդ րոպեին խփեց «Շիրակի» ռուսաստանցի հարձակվող Գեորգի Գոգիչաեւը: «Շիրակը» երկրորդ հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում եւ վաստակած 12 միավորով առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: «Արարատը», հակառակը, յոթերորդ անընդմեջ պարտությունը կրեց և իր ակտիվում եղած 5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Այս տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը: