Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» սեփական դաշտում անսպասելի պարտվեց «Լևանտեին»

Սպորտ
a1real

Իսպանիայի Պրիմերայի 9-րդ տուրում այսօր կայացած առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում ընդունեց «Լևանտեին» եւ անսպասելի պարտություն կրեց:   Խաղի արդեն 6-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Խոսե Մորալեսը օգտվելով տանտերերի պաշտպանի սխալից բացեց հաշիվը: Յոթ րոպե «Լևանտեն» 11մ իրավունք ստացավ, որը վստահ իրացրեց Ռոխեր Մարտինը: Ի դեպ, «Ռեալը» սեփական դաշտում առաջին 15 րոպեներում վերջին անգամ երկու գոլ բաց էր թողել 28 տարից առաջ, 1990 թվականին, «Լոգրոնեսի» հետ խաղում:   Հետագայում մադրիդցիներին ընդամենը հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 72-րդ րոպեին աքչի ընկավ բրազիլացի պաշտպան Մարսելոն: Ավաղ, այս անգամ մարզական բախտը երես թեքեց «Ռեալի» ֆուտբոլիստներից, քանի որ նրանց հարվածներից հետո գնդակը երկու անգամ ետ մղվեց դարպասաձողից, իսկ երկու դեպքում նրանք խաղից դուրս վիճակից գոլ խփեցին, որոնք, բնականաբար, չհաշվեց հանդիպման գլխավոր մրցավարը:   Այդպիսով, «Ռեալն» 1:2 հաշվով զիւեց իր մրցակցին եւ ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը սեփական դաշտում: Մադրիդցիները 14 միավորով առայժմ զբաղեցնում են 5-րդ տեղում: «Լևանտեն» այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր եւ բարձրացավ 7-րդ հորիզոնական: