Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լոռի ՖԱ»-ն դարձավ Հայաստանի առաջնության միանձյա առաջատար (տեսանյութ)

Սպորտ
a1lori-20.10.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը շարունակում է հաջող ելույթները և պահպանում է առաջատար դիրքերը:   Այսօր մեկնարկած 12-րդ տուրի առաջին խաղում վանաձորցի ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցաշարի հետնապահներից մեկի՝ «Արցախ ՖԱ»-ի նկատմամբ: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց տանտերերի ֆուտբոլիստ Էդուարդ Ավագյանը:   Հյուրերը 24-րդ րոպեին Ջոնել Դեսիրեի տուգանային հարվածով վերականգնեցին հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսում նա Իսա Ալիյուն առաջ մղեց «Լոռի ՖԱ»-ին, իսկ 87-րդ րոպեին Դեսիրեն արդեն ամրապնդեց առավելությունը: «Արցախ ՖԱ»-ին մնացած ժամանակում հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը՝ 2:3: Աչքի ընկավ ղազախստանցի Ակմալ Բախտիյարովը:   Այդպիսով, «Լոռի ՖԱ»-ն վաստակեց 23 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Նրան հաջորդող «Բանանցն» ունի 20 միավոր եւ դեռ պետք է անցկացնի մեկ հանդիպում: