Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ավինյանը համոզեց ճանապարհը բացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
l3IVPFRLz6s

Այսօր առավոտյան խոշտանգման կասկածանքով ձեռբակալված Սևանի ոստիկանության քրեական բաժանմունքի պետ Թաթուլ Գևորգյանիի և երկու օպերների` Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները ժամը 9:00-ից փակել էին Սևան Երևան ավտոճանապարհը և պահանջում էին ազատ արձակել իրենց զավակներին՝ պնդելով, որ նրանք մեղավոր չեն: Բողոքի ակցիան նախաձեռնողներին հանդիպեցին մարզային և հանրապետական իշխանությունների ներկայացուցիչները, նրանց հանդիպեց նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ով ձերբակալվածների հարազատների հետ բանակցելիս, նշել է, որ ամեն գործողություն ինչը կհետևի հետայսու, կկատարվի միայն ու միայն գործող օրենքների սահմաններում: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։ Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է: Իշխանության ներկայացուցիչները կարողացել են համոզել Երևան-Սևան մայրուղին փակած ցուցարարներին, և ճանապարհը բացվել 11:20-ի սահմաններում: