Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունում պղնձաձուլականի աշխատակիցներն ասել են, որ կգնան առավել ծայրահեղ քայլերի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitlxxxxxxxxxxevvd

Մոտ 2 ժամ առաջ Կառավարությունում ավարտվել է փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և Ալավերդու Պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հանդիպումը: Վերջիններս Կառավարություն էին գնացել՝ իրենց աշխատատեղերը չկորցնելու պահանջով: 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ասել է, որ Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի գործարանը պահպանվի և միջանկյալ դադար չլինի:

 Քննարկվում է նաև նոր պղնձաձուլարանի կառուցման նախագիծը: Հանդիպման ընթացքում գործարանի աշխատակիցներն ասել են, որ իրենք պատրաստ են առավել ծայրահեղ քայլերի դիմելու: Եվ աշխատանքը չկորցնելու հետ կապված իրենց պահանջը չբավարարելու դեպքում անգամ կգնան հացադուլի:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում պետք է կայանար փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Էյ Սի Փի» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի երկրորդ հանդիպումը: Հանդիպումը հետաձգվել է և կկայանա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին: Վարագ Սիսեռյանը խոստացել է, որ հանդիպման ավարտից հետո, երբ արդեն պարզ կլինեն հետագա անելիքները, ավելի կոնկրետ պատասխան կտրվի:

Անկյուն+3 ՀԸ
 
 
..........................
Փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավարն ընդունեց Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունեց Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշեցին, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն էր ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից: Վարագ Սիսեռյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով: Երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու: Վարագ Սիսեռյանը նաև հավելեց, որ անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր ներդրումներ ներգրավվելու և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք կբերեն աշխատատեղերի ստեղծմանը և մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ