Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր վերապահումները կարեւոր չեն, եթե կա կոնսենսուս».Վենետիկի հանձնաժողովի նախագահ

Քաղաքականություն
9267d79ae406bf985d8b835ee01aacad

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում  Հանձնաժողովի եւ ՀՀ առաջին փոխվարչապետի միջեւ քննարկումներից հետո  Հանձնաժողովի նախագահը հայտարարություն է  արել, որում նշվում է, որ Հանձնաժողովը ընդունում եւ աջակցում է խաղաղ ճանապարհը, որով հայ ժողովուրդը փոփոխություններ է կատարում: Ընդունում է Հայաստանում տիրող կոնկրետ իրավիճակը, որը պահանջում է անցկացնել արտահերթ ընտրություններ: Ողջունում է Հայաստանի իշխանությունների կամքը՝ Ընտրական օրենսգիրքը փոփոխել  միջազգային չափանիշներին համապատասխան։ Առաջարկվող փոփոխությունները  օրինական  նպատակներ են հետապնդում եւ հիմնականում դրական են թվում: Ողջունում է, մասնավորապես, քվեարկության իրավունքի իրականացման, ընտրական գործընթացի թափանցիկության  համար ձեռնարկված բոլոր քայլերը, ինչպես նաեւ ընտրակեղծիքների դեմ պայքարելը։ Ողջունում է առաջին փուլից հետո կազմված կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացումը, համաձայն Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի  հանձնառությանը. Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես ` ընտրական գրավների շեմերի նվազեցում,  դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման ժամկետների կրճատում, ինչպես նաեւ դիտորդների աշխատանքի խոչընդոտների կանխարգելում, ինչպես օրինակ, դրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը. - Ողջունում է Երաշխիքները՝  ապահովելու զինվորականների կողմից ազատ քվեարկությունը: Վերահաստատում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները ընտրական համակարգում  փոփոխությունների  հետ կապված։ Միաժամանակ հանձնաժողովը շեշտում է, որ  այդ վերապահումները պակաս կարեւոր են, եթե փոփոխությունների  հետ կապված քաղաքական ուժերի միջեւ կա կոնսենսուս :