Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լքված երկվորյակների մայրը միայնակ կին է, ի՞նչ է պատմել նա ոստիկաններին. Առավոտ

Հասարակություն
erkvoryakner_2

Ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է երկու օր առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների մայրը։ Նա Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակչուհի է, 18-ամյա Մ․Մ-ն է։ Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջինս պատմել է, որ ինքը ծննդաբերել է 01․10․2018 թվականին Մասիսի ծննդատանը, երեխաներին ունեցել է կեսարյան հատումով, ու քանի որ հետծննդաբերական շրջանում իրեն այնքան էլ լավ չի զգացել, բացի այդ սոցիալապես ծայրահեղ պայմաններում է բնակվում, որոշել է երեխաներին տանել մանկատուն։ Ի դեպ, նրա տուն այցելած ոստիկանները ևս պատմում են, որ կինը փոքրիկ, հարմարություններից բացարձակապես զուրկ տեղանքում է բնակվում։  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով