Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ». Ծառուկյանը վիրավորված է. Առավոտ

Հասարակություն
Gagik_Carukyan_4

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված հուշագրի ստորագրման ժամանակ ասել էր, որ Սերժ Սարգսյանի հետ սուր խոսակցություն է ունեցել: Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հիմա հարաբերությունները նախկին նախագահի հետ էլի լարվա՞ծ են, ի՞նչ վիճակ է: Նա պատասխանեց. «Լարվի չլարվի՝ հիմա էլ ի՞նչ վիճակ, թե ես եղել եմ ընդդիմություն, ես եղել եմ իմ գործընկերների կողմից, չեմ եղել կառավարության կողքին: Եղել է խոսակցություն ւ ավարտվել է»: Նա ասաց, որ չի զղջում: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծում՝ հնարավո՞ր է համագործակցություն իր հետ՝ նա պատասխանեց. «Լսի, էս մի տարի ա ԲՀԿ-ն տալիս եք Քոչարյանին, ամեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է: Ես նորից եմ ասում՝ ես գործ չեմ ունեցել, չունեմ, ես գործ ունեմ Բարգավաճի հետ, ուզում եք հատ-հատ ցուցակներն էլ նայեք պատգամավորներին, անձերին: Իմ ուզածն է, որ ես կարողանամ իմ ժողովրդի համար լավ բան անեմ: Ցանկացած ոլորտ, ցանկացած գործ ինչ արել եմ, բայց մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով