Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն մարդ ունի իր քաղաքական տեսակետը. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին. tert.am (տեսանյութ)

Հասարակություն
capture.thumb_

Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են: Այս մասին այսօր «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ օրերս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ներկայիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին: «Բոլորի ցավն էլ տանեմ, ամեն մարդ ինքն ունի իր մտածելակերպը, իր գաղափարը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան: Կարևորը՝ ուզում եմ մի բան ասել՝ ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ օգտակար լինել, որ բան փոխվի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե ինչ ձևաչափով է ԲՀԿ-ն գնալու դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ընտրությունների օրը հայտնի լինելուց հետո կտեղեկացնեն՝ ինչպես են մասնակցելու և ինչ թիմով: ԲՀԿ ղեկավարը կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ բոլոր բարիկադները քանդվել են. «Մենք վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, իրար կողք կողքի գնում ենք»,- ասաց նա: Ավելին՝ այստեղ