Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի արձագանքը Ռիչարդ Միլսի հայտարարությանը հստակ էր. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
garnik

ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը անդրադառնալով ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, նշեց. «Միլսը իր գործունեության ավարտին  հասկացավ, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ տարածքային զիջում: Լավ կլինի, որ նա հաջորդ դեսպանին ի սկզբանե ասի, որ հայ ժողովուրդը տարածքային զիջում չի ընդունում»: Ըստ Իսագուլյանի՝ դեսպանի հայտարարությունը երկիմաստ էր. «Մի կողմից ինքը ֆիքսում է, որ հնարավոր է  լուծում միայն այդ պարագայում, մյուս կողմից էլ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, թե հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ, Գառնիկ Իսագուլյանը համարեց միանգամայն նորմալ և հստակ պատասխան: