Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճռվում է «Նվագախմբի տղաները» ֆիլմից մեզ ծանոթ «Մայրաքաղաքային գնդի» տարածքի հարցը

Տնտեսություն
2-18-1

«Մայրաքաղաքային գունդ»՝ այս անվանումով է երևանցիներին առավել հայտնի Մոսկվայի տան հետնամասում գտնվող, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ավետիսյանն այցելել են տարածք՝ հուշարձան շենքերի առկայությունը պարզելու, կառույցների ներկա վիճակին ծանոթանալու և հետագա օգտագործման նպատակահարմարությունը որոշելու համար: Ի սկզբանե՝ զինվորական ծառայության համար նախատեսված շենքերը կառուցվել են 19-րդ դարում և հետագայում՝ տարբեր համակարգերի ժամանակ ծառայել նույն նպատակին: Այստեղ են տեղակայված եղել Առաջին հանրապետության ռազմաուսումնական հաստատությունը, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (Թամանյանական դիվիզիա), Երևանի գունդը, ԱԱԾ սահմանապահ զորքերը և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը: Այսօր քննարկվում է տարածքի հետագա օգտագործման խնդիրը: Ի դեպ. այստեղ է նկարահանվել «Նվագախմբի տղաները» հայտնի ֆիլմը: ՀՀ Քաղաքաշինական կոմիտե