Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ մի հայտարարություն՝ տարածքների վերադարձի վերաբերյալ, չի կարող ազդել  հայկական կողմի դիրքորոշման վրա» (տեսանյութ)

Քաղաքականություն
AGN

Ոչ մի հայտարարություն՝ տարածքների վերադարձի վերաբերյալ, չի կարող ազդել  հայկական կողմի դիրքորոշման վրա: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնում է  Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի տխրահռչակ հայտարարությանը՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ , թե, տարածքների վերադարձը խաղաղության դիմաց մի օր  անխուսափելի է լինելու։ «Մեր դիրքորոշումը հայտնի է, ես Լյուքսեմբուրգում դրա մասին խոսել եմ, վարչապետը երեկ նույնպես  խոսեց դրա մասին: Բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում եւ շարունակելու ենք անել այդպես»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացին, նախարարն ասաց, որ դեռ քննարկումների փուլում է: Հիշեցնենք, որ Խաչատուրովին մեղադրանք  է առաջադրվել 2008թ. Մարտի մեկի գործի շրջանակներում՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ: «Շարունակվում են քննարկումներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն համատեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ հետագայում, կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների: Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա: ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի համար», –  ասաց Զոհրաբ Մնացականյանը::