Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մանր եղջերավոր կենդանիների

Պաշտոնական
1539854388_timthumb

Հոկտեմբերի 18-ին, ժամը 08:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ղարիբջանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ.) վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունի. վերջիններս սատկել են: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: