Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնագետներն ուսումնասիրել են համաշխարհային փորձը` ՀԱԷԿ-ում կիրառելու համար

Տնտեսություն
atomakayan

Հայկական ատոմային  էլեկտրակայանի մասնագետներն այցելել են Սմոլենսկի ԱԷԿ`  շահագործման ինժեներական աջակցության ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրման նպատակով։ Հայկական մասնագետների այցը կայացել է Ատոմակայաններ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Համաշխարհային ասոցիացիայի առաքելությունն է՝  շահագործման փորձի և առաջատար պրակտիկայի փոխանակման միջոցով բարձրացնել ԱԷԿ-երի միջուկային անվտանգության մակարդակն ամբողջ աշխարհում։ Հայ մասնագետներն ուսումնասիրել են Սմոլենսկի ԱԷԿ-ի ժամանակավոր մոդիֆիկացիաների կառավարման, կոնֆիգուրացիաների հսկողության, էներգաբլոկների աշխատանքների մշտադիտարկման, անվտանգության հավանականային վերլուծության, կառավարման կազմակերպչական կառուցվածքի փոփոխության գործնական կիրառությունը։ Նրանք այցելել են գործող էներգաբլոկի ռեակտորային ու տուրբինային արտադրամասեր, բլոկի կառավարման վահանակ, ինչպես նաև բլոկի կառավարման վահանակի բազմաֆունկցիոնալ վարժասարք, որտեղ անց է կացվում օպերատիվ անձնակազմի վերապատրաստումը։ «Մենք դիմեցինք Ատոմակայաններ շահագործող կազմակերպությունների  համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոն փորձի փոխանակման այց կազմակերպելու խնդրանքով, որպիսզի տեսնենք, թե ինչպես է գործում շահագործման ինժեներական աջակցությունը Ռուսաստանի ԱԷԿ֊ներից մեկում։ Մեզ խորհուրդ տրվեց այցելել Սմոլենսկի ԱԷԿ, քանի որ, նրանց կարծիքով, ինժեներական աջակցությունը այստեղ բարձր մակարդակի վրա է։ Մենք համոզվեցինք, որ դա այդպես է։ Սմոլենսկի ատոմային ոլորտի մասնագետները շատ օգտակար փորձ ունեն, որը մենք ուզում ենք կիրառել մեր ձեռնարկությունում», ֊ նշեց Հայկական ԱԷԿ֊ի միջուկային անվտանգության և հուսալիության բաժնի պետ Օլեգ Գրիգորյանը։ Սմոլենսկի ԱԷԿ֊ի գլխավոր ինժեների տեղեկալ Օլեգ Կուժանիյազովի խոսքով, ինժեներական աջակցությունը էներգաբլոկների աշխատանքի անվտանգության վրա էական ազդեցություն է ունենում։ «Շահագործման ինժեներական աջակցությունը գործունեության շատ մեծ ոլորտ է։ Ընգրկում է իր մեջ այնպիսի ուղղություններն, ինչպիսիք են փորձարկումների հսկողությունը, տեխնիկական դիագնոստիկան, սարքավորումների աշխատանքների ռեժիմի անվտանգության վրա ազդեցության վերլուծությունը, ռեակտորի ակտիվ գոտու կառավարումը և այլ ուրիշ ասպեկտներ, որոնք կարևոր են ԱէԿ֊ի աշխատանքի համար», ֊ ավելացրեց նա։ Ինչպես նշեց Հայկական ԱԷԿ֊ի շահագործման գծով գլխավոր ինժեների տեղակալ Աշոտ Օրդուբեկյանը, Ռուսաստանն ու Հայաստանը սերտ համագործակցում են խաղաղ ատոմի զարգացման ոլորտում։ «Հայկական ԱԷԿ֊ը՝ Կովկասում միակ ատոմային կայանն է։ Մենք շահագործում ենք 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ Այսօր մեր կայանում Ռուսաստանի աջակցությամբ տարվում են գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգման աշխատանքները՝ մինչև 2026 թ.։ Այդ նախագծի շրջանակում մենք պետք է կատարենք մեծ ծավալի աշխատանքներ, որտեղ պետք է կիրառել նաև կայանի ինժեներական աջակցության համակարգը։ Մենք շատ բան տեսանք Սմոլենսկի ԱԷԿ֊ում և մտածում եմ, որ այդ տեղեկությունը օգտակար կլինի մեր հիմնարկում ինժեներական աջակցության խմբի կառավարման համար։ Մասնավորապես, հայ մասնագետները դրական պրակտիկանների թվում նշեցին Սմոլենսկի ատոմակայանում գործող ЕSОМS ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որը թույլ է տալիս էլեկտրոնային տեսքով վարել բոլոր անհրաժեշտ օպերատիվ փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաև իրականացնել ժամանակավոր մոդիֆիկացիաների կառավարման սկզբունքները։ Հայկական ԱԷԿ֊ի միջուկայի անվտանգության և հուսալիության բաժնի պետ Օլեգ Գրիգորյանը ընդգծեց ատոմային համայնքի մասնագետների միջև անընդհատ շփման անհրաժեշտությունը։ «Ատոմային էներգետիկան զարգանում է, ԱԷԿ ֊ում կիրառվում են նոր մեթոդներ ու մոտեցումներ։ Ինչքան հաճախ տեղի ունենա այսպիսի փորձի փոխանակում, այնքան ավելի լավ։ Այն մեր երկրների ատոմային էներգետիկային միայն օգուտ կբերի», ֊ ասաց նա։ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան միավորում է ակտիվներ՝ ատոմային էներգետիկայի, ԱԷԿ-երի նախագծման և կառուցման, ինչպես նաև էներգետիկ մեքենաշինության բնագավառներում:   Անհրաժեշտ տեղեկություն   «Ռոսատոմն» օտարերկյա նախագծերի պորտֆելի մեծությամբ աշխարհում առաջինն է (35 էներգաբլոկ՝ 12 երկրներում), ուրանի պաշարներով աշխարհում երկրորդ տեղում է, իսկ արդյունահանման ծավալներով՝ 4-րդ։ Պետկորպորացիան ապահովում է ուրանի հարստացման ծառայությունների համաշխարհային շուկայի 36% ֊ը և միջուկային վառելիքի շուկայի 17%ը։ Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը:   Սմոլենսկի ԱԷԿ-ը «Ռոսէներգոատոմ Կոնցերն»֊ի մասնաճյուղն է։ ՍԱԷԿ-ը տարվա ընթացքում արտադրում է մոտ 23 մլրդ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է «Ռոսէներգոատոմ Կոնցերն»֊ի արտադրանքի մոտ 11%-ը և Սմոլենսկի մարզում արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 80%-ը։