Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստը՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM012211kjh6

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում 23 հարց է ներառված, որից 21-ը՝ չզեկուցվող: Ինչպես հայտնի է, այս նիստին գործադիրի ղեկավարն ու անդամները մասնակցում են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:  «Մենք ըստ էության պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ես ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքային ընթացքը չի փոխի, այլ ավելի ինտենսիվ կաշխատի։ Օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որեւէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներին, սա լավ ժամանակ է աշխատելու»,- օրակարգը հաստատելուց առաջ, իր ողջույնի խոսքի ժամանակ հայտնեց վարչապետ Փաշինյանը։