Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը վստահ խաղում է Ֆուլ Չեսս Կլասիկ մրցաշարում

Սպորտ
sport-gabuzyan-17.10.-1

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցող Ֆուլ Չեսս Կլասիկ միջազգային մրցաշարի Բ խմբում, որին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում 8 գրոսմայստեր, շարունակում է վստահ հանդես գալ մեր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Արդեն կայացած 7 տուրից հետո նա վաստակել է 6 միավոր եւ միանգամից 2 միավորով առաջ է անցել 2-4-րդ հորիզոնականներում ընթացող շախմատիստներից: Այսօր նախատեսված 8-րդ տուրում, եթե Հովհաննես Գաբուզյանը միավորը կիսի հնդիկ գրոսմայստեր Ակշատ Չանդրայի հետ, ապա ժամանակից շուտ կհաղթի մրցաշարում:  Զուգահեռ ընթացող Ա խմբի մրցաշարում ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 7 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 2-4-րդ տեղերը: Այստեղ աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի շախմատիստ Ալեքսեյ Դրեեւը: Նախավերջին՝ 8-րդ տուրում, Վարուժան Հակոբյանը սպիտակներով կհանդիպի ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովի հետ, որը այժմ ունի 3,5 միավոր: