Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցվել է քրեական գործ՝ չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով 2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին Երևան-Մեղրի ավտոճանապարհին, վարելով «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը և երեք ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություններ: 2018թ. հոկտեմբերի 17-ին բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին