Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդյո՞ք Ռիչարդ Միլսը». Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
avetiq-ishkxanyan

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆբ-յան իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջերս արած արտահայտությանը, թե «գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է».   «ԱՐԴՅՈ՞Ք ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍԸ ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով Արցախի հարցին, նշել է․ «գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է»։ Այս արտահայտությունը ոմանց տարակուսանքը, այլոց զայրույթն առաջացրեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեսպանի խոսքերը համարեց «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ( ուղերձ)»։ Կարծում եմ դեսպանի խոսքերի ամենաուշագրավ դիտարկումը Արցախի մարդու իրավունքների, նույնպես, արդեն նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանինն է․ «Հետաքրքիր է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարե՞լ է արդյոք, որ Արցախի անջատման ճանաչումն անխուսափելի է»։ Ես կուզենայի հենց այս համատեքստում անդրադառնալ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերին։ Այսպես, իսկ հայտնի է՞, արդյոք որևէ ադրբեջանցի քաղաքական, հասարակական, խաղաղասեր գործիչ, քաղաքացի որ համաձայն լինի Արցախի անկախությանը։Համենայն դեպս, ինձ հայտնի չի։ Կարող են ինձ հակադարձել․ «չէ՞ որ Ադրբեջանում բռնապետություն է, այնտեղ ճնշված է խոսքի, կարծիքի, արտահայտվելու ազատությունը և այլն»։ Այո, բայց Եվրոպայում կան բազմաթիվ ադրբեջանցի ազատամիտ,վտարանդի այլախոհներ, որոնք անխնա քննադատում են Ալիևի ռեժիմը, բայց նրանցից ոչ-ոք չի ընդունում Արցախի անկախության գաղափարը նույնպես։ ․․Իսկ Հայաստանու՞մ։ 2008թ․ պաշտոնական տվյալներով 351.222 Հայաստանի քաղաքացի քվեարկել Էր Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, պատրաստ լինելով, հանուն «քիրվայության» Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտնեց, որ պատրաստ էր 7 շրջանները հանձնելու։Իսկ տարբեր «խաղարարական» պլատֆորմներում միշտ գտնվում են հայ «խաղարարներ» պատրաստ աջակցելու Արցախի Ադրբեջանի կազմ վերդառնալուն։ Այնպես որ պետությունները,միջազգային կառույցներն իրենց հայտարարություններում հենվում են նաև տվյալ երկրի հանրային տրամադրությունների վրա, նաև իսկապես խաղաղություն ցանկացողները նույնպես հենվում են զիջումների պատրաստ կողմի վրա։