Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին

Պաշտոնական
nax1-1

Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից: Հայրենիքի հետ սերտորեն կապված մասնագետը մեծապես կարևորել է կրթական, հետազոտական ծրագրերի իրականացումը և նշել, որ իր փորձը սիրով է փոխանցում Հայաստանի բժիշկներին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրային առողջությանը վերաբերող հարցերի: